«Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ միջադեպից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Բաղրամյան 26, որտեղ Սերժ Սարգսյանի հետ շուրջ 2 ժամ զրուցել են։ Մեր տեղեկություններով՝ Ս. Սարգսյանն ամեն կերպ փորձել է հարթել իրավիճակը, քանի որ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասել էր, թե ՀԱՕԿ–ը հանդես է գալու հայտարարությամբ, ինչը նշանակում էր, որ ամեն ինչ ավելի էր թեժանալու։ Այս լուրը երեկ չկարողացանք ճշտել կողմերից»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: