«Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ «Խոտի դեզի գործը» չի մարսելու նաև Արմավիրի մարզի Առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Խալաթյանը։ Կատակերգություն հիշեցնող դատական բոլոր նիստերի ընթացքում դատավոր Խալաթյանը մշտապես մերժել է խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունները՝ երիտասարդներին, որպես «հույժ վտանգավոր հանցագործների», կես տարի պահելով կալանավայրում։ Ի դեպ, բանտային պայմանները բացասաբար են անդրադարձել երիտասարդների ու հատկապես նրանցից մեկի՝ Ռոբերտ Փիլոյանի առողջության վրա»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
«Խոտի դեզի» գործը չի մարսելու նաև Վահե Խալաթյանը
