Ռեփեր Քենյա Ուեսթը կիրակի օրը Սիեթլում տեղի ունեցած իր համերգի ժամանակ նշել էր իր ընկերուհուն Քիմ Քարդաշյանին, որ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ:
Սակայն պարզվեց, որ Քենյան չի կարող երկար համբերել և իրենց հարաբերությունները պաշտոնապես է դարձրել:

36 տարեկան ռեփերը սրտի և ձեռքի առաջարկություն է կատարել երկուշաբթի օրը ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը: Առաջարկությունը կատարելու համար ռեփերը վարձել է Սան Ֆրանցիսկոյում  հսկայական մարզադաշտ:

Քենյան երկուշաբթի առավոտյան գտնվում էր Հոլիվուդում կինոնկարի փառատոնին մասնակցելու համար և այդ պատճառով պարզ չէր, թե արդյոք պատրաստվում է Քիմի հետ լինել վերջինիս ծննդյան օրը:

Քրիս Ջեները E ամսագրին տրամադրել է լուսանկար, որտեղ երևում է Ուեսթի ամուսնական առաջարկությունը «Խնդրում եմ ամուսնացիր ինձ հետ»,որը վառվել է հսկայական տաբլոի վրա:

Նա իր երեխայի մորը առաջարկություն է կատարել 50 մարդուց կազմված նվագախմբի ուղեկցությամբ, որոնք կատարել են Լանա Դել Ռեյի «Երիտասարդ և գեղեցիկ» երգը:
Քիմի կողմից դրական պատասխան ստանալուց հետո Քենյան նրա մատին է դրել 15 կարատանոց ադամանդով ոսկե մատանին:

Միաժամանակ ինչպես նշում է Daily Mail-ը զույգը ծրագրում է երկրորդ երեխան ունենալ: