Անցյալ շաբաթ տեղի է ունեցել աճուրդ, որտեղ վաճառվել է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը մատանին՝ նվիրված նախկին ամուսին Քրիս Համֆրիսի կողմից: 20 կարատանոց ադամանդով «Հավերժական սիրո» խորհրդանիշը, որի արժեքը գնահատվում է 2 մլն դոլար, վաճառվել է ընդամենը 749.000 դոլարով:
Զարդի հեղինակը դիզայներ Լորուեն Շվարցն է՝ Քարդաշյանների ընտանիքի բարեկամը:
Ջեյ Զին, ով հայտնի է իր յուրահատուկ կենսաոճով, 2008 թվականին իր սիրելի Բեյոնսեին կատարել է 18 կարատանոց ադամանդով ոսկե մատանի նույն Լոուրեն Շվարցից:
Երգչուհի, դիզայներ, և ֆուտբոլիստի ամենահայտնի կին Վիկտորիա Բեքհեմը կրում է երեք կարատանոց ադամանդից մատանի:
Գերմանացի սուպերմոդել Հայդի Կլումի և սևամորթ երգչի ամուսնությունը երկար չտևաց, սակայն Սիլի կողմից նվիրված մատանին հնարավոր չէ ամենագեղեցիկ մատանիների ցուցակից հանել 10 կարատանոց դեղին ադամանդ կրկին Լորեյն Շվարցի կողմից:
Ջասթին Թիմբերլեյքը իր կնոջը նվիրել է վեց կարատանոց քառակուսի ադամանդ: Նվերի ընդհանուր արժեքը կազմել է 130.000 դոլար, սակայն դժվար թե այն շատ մեծ նշանակություն ունի դերասանական զույգի համար, որոնք շատ երջանիկ են:
Բլեյքը և վերջինիս ամուսին Ռայան Ռեյնոլդսը որոշել են շոու չկազմակերպել իրենց ամուսնությունից, սակայն մատանին իսկապես մեծ գեղեցկություն ունի: Նրա հեղինակը նույնպես Լոուրեն Շվարցն է, պատրաստված է վարդագույն ադամանդից և ընդհանուր արժեքը կազմում է 2 մլն դոլար:
Բրեդ Փիթին անհրաժեշտ է եղել յոթ տարի Անջելինա Ջոլիին ամուսնության առաջարկություն կատարելու համար: Մատանին պատրաստված է 16 կարատանոց ադամանդով և պատրաստված է դիզայներ Ռոբերտ Պրոկոպի կողմից:
Քեմբիջի դքսուհու մատը զարդարում է ձվաձև շափյուղան Gerrard կազմակերպությունից: Այն նույն մատանին Չարլսը նվիրել է լեդի Դիանային:
Օսկարակիր դերասանուհի Նաթալի Փորթմանի ամուսին Բենջամին Միլթեն առաջարկությունը կատարելիս կնոջը նվիրել է խոշոր ադամանդով,որին շրջապատում են ևս երկու շարք քարեր: Մատանիի հեղինակը Ջեյմի Վոլֆն է:
Coldplay խմբի մեներգիչ Քրիս Մարտինը դերասանուհի Գվինեթ Փելթրոուին կատարել է առաջարկություն քառակուսի ադամանդով մատանիով: