Երկուշաբթի օրը հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է իր կարիերան շարունակել Գերմանիայում: Спорт Экспресс-ը ընտրել է Բունդեսլիգայի երեք ակումբ, որտեղ ամենայն հավանականությամբ կարող է հայտնվել Հայաստանի հավաքականի հարձակվողը:
Որտեղ կարող է հայտնվել հարձակվողը՝ հաշվի առնելով, որ իր արժեքը transfermarkt.de-ի համաձայն 7,5 մլն եվրո է, իսկ աշխատավարձը որոշ աղբյուրների համաձայն տարին 1,5 մլն եվրո է: Առաջին հերթին պետք է նշել, որ ոչ բոլոր գերմանական ակումբներն են պատրաստ Եվրոպայում ոչ այդքան ճանաչում ունեցող հարձակվողի համար: Մովսիսյանը իհարկե ԱԱ 2014 թվականին հյուրընկալվելիս կարողացավ գոլ խփել Իտալիայի դարպասներին, սակայն այդ պահին բոլոր հարցերը լուծած տան տերերի համար այդ խաղը կրում էր մարզումային բնույթ և գոլ է խփել ոչ թե Բուֆոնին, այլ նրան փոխարինած Մարկետիին:


Դորտմունդ


Հասկանալի է, որ Մովսիսյանը չի ցանկանա հայտնվել միակ ակումբում, որը պայքարում է Բունդեսլիգայում իր տեղը չկորցնելու համար: Իհարկե ֆինանսների առումով էլ «Աուգսբուրգը» չի կարող ձեռք բերել սպարտակցու տրանսֆերը: Իհարկե հաճելի կլիներ մտածել ամենաբարձր տեղ զբաղեցնող Բավարիայի մասին, սակայն հասկանալի է, որ դրա մասին անտեղին է: Սակայն կարելի է մտածել, որ նա կարող է հայտնվել Դորտմունդի Բորուսիայում: Հաշվի առնելով հատկապես, որ Լևանդովսկին մրցաշրջանի ավարտից հետո լքելու է Բորուսիան, ապա Մովսիսյանի հանարավորությունները ավելանում են: Լևանդովսկու փոխարինող Շիբերը չի կարող Լևանդովսկուն փոխարինել, քանի որ Բորուսիան նրանից դժգոհ է: Մյուս կողմից կարելի է մտածել, որ Բորուսիայի տնօրենները կարող են ձեռք բերել ավելի անվանի ֆուտբոլիստի: Սակայն դրան զուգահեռ Բորուսիայում իր դիրքերը հաստատած Մխիթարյանը կարող է միջնորդել, որ իր հայրենակիցը հայտնվի գերմանական ակումբում: Բացի դա Իտալիայի հավաքականի դեմ խաղում Մխիթարյանի խաղին հետևողները միաժամանակ նկատած կլինեն նաև Մովսիսյանի հիանալի խաղը:


Հանովեր


Ամենայն հավանականությամբ արագ, հզոր հարձակվողը այժմ համապատասխան կլիներ Հանովերին: Դա վատ տարբերակ չէ Մովսիսյանի համար՝ հաշվի առնելով, որ նրանք մշտապես գտնվում է Բունդեսլիգայի առաջին շարքերում և կարողանում է հայտնվել Եվոպայում:


Բրեմենի Վերդեր


Մովսիսյանի համար հետաքրքիր հասցե է նաև Բրեմենի Վերդերը: Հարուստ ավանդույթներ ունեցող թիմը այժմ հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն Գերմանիայում հավատում են, որ Ռեհագելի, Ֆյոլերի, Այլթսի, Կլոզեի, Ֆրինգսի թիմի անկումը երկար չի տևի, իսկ դրա համար պետք է վերացնել հարձակման գծում առկա խնդիրները: Գերմանիայի առաջնությունում նա կարողացել է ընդամենը ինը գոլի հեղինակ դառնալ: