«Հրապարակը» գրում է. «Քաղաքական դաշտի մեռյալ վիճակին երեկ կենդանություն հաղորդեցին «Ժառանգությունում» ծագած խժդժությունները: Կեսօրին խմբակցության ղեկավարը հաստատեց իր՝ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու լուրը, իսկ քիչ անց «Ժառանգություն» խմբակցության հրավիրված նիստում ընտրվեցին խմբակցության նոր ղեկավար եւ քարտուղար՝ ի դեմս Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի:
Նման որոշում, ըստ լուրերի, Ռուբիկ Հակոբյանը դեռ նախօրեի երեկոյան էր կայացրել այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր կուսակցության ապագա անելիքները, մասնավորապես նշելով, որ ցանկանում է հաջորդ տարի հրավիրել կուսակցության համագումար եւ կուսակցության անդամներին առաջարկել նախագահ ընտրել Զարուհի Փոստանջյանին, քանի որ «Հայաստանում այժմ կա մեկ քաղաքական գործիչ, ով վայելում է հասարակության աջակցությունը, եւ այդ գործիչը Զարուհի Փոստանջյանն է»,- մոտավորապես այսպիսի հայտարարություն է արել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Սակայն այս ամենը չի նշանակում, որ Ռուբիկ Հակոբյանը խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու որոշումը կայացրել է, այսպես ասած, «խանդի հողի վրա». Հակոբյանի մտերիմները եւ կուսընկերներից շատերը պնդում են, որ նա երբեւէ կուսակցության ղեկավարի հավակնություններ չի ունեցել»:
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում