Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնը հնարավոր է շուտով փակվի։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Կենտրոնի փորձագետներն արդեն իսկ լքել են այն: Փորձագետներից միայն քաղաքագետ Մանվել Սարգսյանն է մնացել: Նրա` կենտրոնում մնալու հեռանկարը եւս կասկածի տակ է: Նա մեզ ասաց, որ կենտրոնի վիճակը ֆինանսական խնդիրներով է պայմանավորված: Այլ պատճառներ չկան:
Նրա խոսքով՝ ՌԱՀԿ-ում պարբերաբար եղել են այսպիսի պահեր, երբ ֆինանսական սղություն է եղել, բայց ձեւեր գտնվել են։
Ըստ նրա՝ Ր. Հովհանիսյանը հակված է պահել կենտրոնը, փորձելու է լուծել ֆինանսական խնդիրները։
Նշենք, որ ՌԱՀԿ-ի ֆինանսավորումը տարիներ շարունակ իրականացվում էր դրսից՝ ԱՄՆ կողմից, իսկ երբ վերջին ընտրություններից հետո արեւմտամետի համբավ ունեցող Ր. Հովհանիսյանը տապալեց հետընտրական զարգացումները եւ հողին հավասարեցրեց ընդդիմադիր շարժումը, թերեւս զրկվեց նաեւ ֆինանսական աջակցությունից»,- գրում է «Ժամանակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: