ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ նիստում սպառնաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ասելով. «Ձեզ սպասվում են դժվարին օրեր՝ այդ թվում Ձեր կուսակիցներին: Բացի այն, որ դժվարին օրեր են սպասվում, այլ այս ամենը ձեզ չի ներվի»:
ԱԺ պատգամավորին զայրացրել է այն փաստը, որ այլևս չի հանդիսանալու ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պրն. Աբրահամյանը մի նպատակ է հետապնդում՝ ամեն ինչ անել, որ ԵԽԽՎ-ում այլ կարծիք չհնչի:
«Նա ավտորիտար որոշում է կայացրել «Ժառանությանը» հանել ԵԽԽՎ պատվիրակության կազմից»,- ասաց Փոստանջյանը, որից հետո խորհրդարանի դահլիճում ծափահարություններ հնչեցին:
Ձեզ սպասվում են դժվարին օրեր.Փոստանջյանը սպառնաց Հովիկ Աբրահամյանին
