ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի կարծիքով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը չպետք է իր որդու պատճառով հրաժարվի պաշտոնից:
«Եվ իմ որդին, և Յուրի Վարդանյանի որդին չափահաս մարդիկ են: Յուրաքանչյուր չափահաս մարդ ինքն է պատասխան տալիս արարքների համար»,- մեր թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ):
Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և «թմրամիջոցների մաքսանենգությունը»:
Յուրի Վարդանյանը պատասխանատու չէ որդու արարքների համար. Հակոբ Հակոբյան
