«Տենց բան չկա: Բուռն խոսակցություններ են եղել, խոսացել ենք, որ մեր բյուջեն ավելի լավ լինի, ավելի զարգանա, բայց ինչ-որ քննադատություն չի եղել»,- այս մասին YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, համաձայն որոնց` նա քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանին:

 

Նշենք, որ այսօր թերթից մեկը գրել էր, թե ՀՀԿ նիստին Սեյրան Սարոյանը պարզապես ընդդեմ վարչապետի ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ բյուջեն մեծացնելու համար վարչապետը ոչ մի պայման չի ստեղծել։

Երբ մեր լրագրողը գեներալից հետաքրքրվեց, թե արդյոք գո՞հ է Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից, նա ասաց.

«Էդ հարցերը վարչապետին տվեք: Ես տնտեսագետ չեմ, որ կարանամ պատասխանեմ»:
Այնուամենայնիվ պնդեցինք, որ իր տեսակետը ներկայացնի` որպես ԱԺ պատգամավոր, ինչին Սեյրան Սարոյանն արձագանքեց.
«Լինելով վարչապետի զեկուցող՝ հասկացա, որ նա փորձում է ամեն ինչ անել, որ մեր էկոնոմիկան ավելի զարգանա ու շատ լավ ա: Եթե տենց էթա, լավ ա: Ինչ ծրագրեր, որ ներկայացնում է, քննարկում ենք, ես՝ որպես պատգամավոր, տենում եմ, որ մարդիկ փորձում են դնեն ռելսերի վրա, ու շատ լավ ա:Ասենք՝ հարկային փոփոխություն են ուզում անեն, որ շատ ճնշում չգործադրեն գործարարների վրա, էդի շատ լավ ա, որ փորձենք տենց մեխանիզմ մշակենք, որ աշխատողին չխանգարենք, չխեղդենք, էդի շատ լավ ա»: