Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստներին հաջողվեց ռևանշի հասնել «Արսենալից» 2011 թվականի նոյեմբերի 23-ին Լոնդոնում կրած պարտության համար և ակումբի պատմության մեջ առաջին անգամ հաղթանակ տանել Արսենալի նկատմամբ հյուրընկալվելիս: Սակայն այս հաղթանակի կարևորությունը կայանում է նրանում, որ ակումբին բերեց խմբում առաջինը լինելու հնարավորություն և լավ տրամադրություն Շալկեի հետ դերբիից առաջ:
Բորուսիայի ֆուտբոլիստները խաղից հետո կիսվել են ստացած տպավորություններով և կարծիքներ հայտնել իրենց թիմի առաջատար հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին: Ռոբերտ Լևանդովսկու մասին իր կարծիքն է հայտնել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնավորապես նշել է.« Նա այս խաղում լավագույն ֆուտբոլիստն էր: Նա հիանալի կերպով կատարեց իր գործը, պայքարեց ակումբի համար, ինձ գոլային փոխանցում կատարել և խփեց հաղթական գնդակը: Նա աշխարհում լավագույն հարձակվողներից մեկն է»:
Հիշեցնենք, որ երեկ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Արսենալը տանը ընդունել էր Դորտմունդի Բորուսիային: Խաղը ավարտվեց Բորուսիայի օգտին 1:2 հաշվով, գոլերի հեղինակ դարձան Մխիթարյանը և Լևանդովսկին: