Հայաստանում ավիացիայի ոլորտը ամբողջապես պետք է ազատականացվի: Այս եզրակացությունն է տվել «Մըքինզի ընդ Քոմփանի» ընկերությունը, որի հիման վրա Հ նախագիծ ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Նա նշեց, որ նշված ուսումնասիրության հիման վրա պետք է իրականացվեն նաև կառուցվածքային բարեփոխումներ:
«Այս նախագիծը վերաբերելու է տեղական օդային ընկերությունների լիցենզավորման կարգին։ Հաստատվող միջոցառումների ցանկով նախատեսվում է բազմաթիվ քայլերի իրականացում: Ստեղծվելու է աշխատանքային խումբը, որը պետք է իրականացնի նախատեսված ծրագրերը»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ այս հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել և իրարամերժ մոտեցումներ հնչել՝ ոլորտի խիստ կարգավորման տարբերակից, մինչև առավելագույն ազատականացման տարբերակը:
Նա համապատասխան գերատեսչություններին տեղեկացրեց, որ ընդամենը հինգ օր ունեն Հայաստանում գտնվող մասնագետների հետ բոլոր հարցերը քննարկելու և նախագիծը տեղայնացնելու համար:


