ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, ասելով, թե ինչու է Կառավարության որոշմամբ դիզվառելիք ձեռքբերելու նպատակով հատկացված սուբսիդիան պարբերաբար տրվել Բարսեղ Բեգլարյանին պատկանող Ֆլեշ ընկերությանը:
«Կլինի՞ մի օր, որ դա շահի ձեր թշնամին»,-հարցրեց Զուրաբյանը:
«Ես թշնամիներ չունեմ, ուզում եմ ձեզ հանգստացնել, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մտածում եք մեր երկրի հեղինակության մասին: Ես ներկայացրել եմ փաստեր, որոնք ստուգված են և հրապարակվել են նաև»,-եզրափակեց Տիգրան Սարգսյանը :
Ինչ վերաբերում է ՀԱԿ պատգամավորի երկրորդ հարցին, ապա վարչապետն ասաց, թե նայելով պետբյուջեի գնումների գործընթացը և հաշվետվությունները, ցանկը, թե ովքեր են մրցույթների մասնակցում և հաղթում, կարելի է ասել, որ դրանց 99 տոկոսը իր մերձավոր բարեկամներն են, ընկերներն են. «Որովհետև ես ի պաշտոնե շփվում եմ բոլոր ձեռնարկատերերի հետ: Տասնյակ մարդկանց հետ ես շփվում եմ և կարելի է ասել, որ նա հաղթել է, որովհետև վարչապետի մերձավորն է: Սա օբյեկտիվ, ճիշտ գնատական չէ: Ես հարգում եմ Բարսեղ Բեգլարյանին, բայց ձեր նշած տնտեսական շահեր բացակայում են՝ չկան այդպիսիք»: