Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցում պետք է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ԶԼՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Հայաստանը ունի Ադրբեջանի հետ մեկ տարածաշրջանային հարց: Այսինքն Ադրբեջանի կողմից հարցեր կլինեն: Ինչպես ես հասկացել եմ Իլհամ Ալիևը արդեն տվել է այս հարցը իր ղազախ գործընկերոջը: Մենք պետք է հաշվի նստենք Ադրբեջանի կարծիքի հետ»,- հայտարարել է Լուկաշնեկոն:
Այս մասին հայտնում է «Мир»-ը: Նախագահը նաև նշել է, որ Եվրոպան շատ չի ձգտում իր կազմի մեջ ընդգրկել պետություններ, որոնք ունեն տարածաշրջանային խնդիրներ:
Նրա խոսքերով, չնայած որ Բելառուսը մտնում է ՀԱՊԿ կազմի մեջ, որտեղ գտնվում է նաև Հայաստանը, Մինսկը Բաքվի հետ կառուցում է նաև ռազմա-տեխնիկական համագործակցություն: «Ադրբեջանը գտնում է մեր նոր զարգացումները, զինամթերքները: Ես այսպիսով ընդգծում եմ, որ Բելառուսը Ադրբեջանի հետ փակ թեմաներ չկան»:
Խոսելով Երևանի հետ համագործակցության մասին՝ Լուկաշենկոն հայտնել է, որ Բելառուսը այժմ կառուցում է ԱԷԿ և ջանում է համաձայնության գալ, որպեսզի Հայաստանը և Ռուսաստանը օգնեն երկրին՝ ելնելով իրենց փորձից:
«Շատ անորոշություններ կան նման գործընթացում, ավելի վատ է, եթե դրանում լինի որոշակի շտապողականություն: Դուք գիտեք, որ Ուկրաինան, Մոլդովան և Հայաստանը մտադիր են ԵՄ-ի հետ կնքել ասոցացման համաձայնագիր: Ես չեմ վերլուծել Հայաստանի և Մոլդովայի համաձայնագրերի նախագծերը, սակայն մենք Ռուսաստանի հետ լավ վերլուծել ենք Ուկրաինայի հետ փաստաթղթերի նախագծերը: Եթե դրանք լինեն նման փաստաթղթեր, ապա պարզ է, ինչքան խորը և հեռու կարող են գնալ մեր գործընկերները՝ հայերը և մոլդովացիները այս ուղղությամբ»,- նշել է Բելառուսի նախագահը: