Maybach բրենդի էլեգանտ, թանկարժեք և նորաձև ավտոմեքենան միշտ եղել են հեղինակության և դրա սեփականատիրոջ բարձր կարգավիճակի ցուցանիշ: Luxlux.net-ը առաջարկում է գերմանական ավտոմակնիշի թոփ 5 ամենահայտնի սիրահարներին:

Հանրային անձնավորության համար իմջի անբաժան մաս են կազմում ոչ միայն նորաձև հագուստները, թանկարժեք աքսեսուարները, այլ նաև ավտոմեքենաները: Այդ պատճառով շոու բիզնեսի և քաղաքական էլիտայի շատ ներկայացուցիչներ իրենց համար ընտրում են Maybach մակնիշի ավտոմեքենաներ:

Ռեփ ժանրի մենակատար և Cash Money Records ձայնագրման կազմակերպության սեփականատեր Բրայան Ուիլյամսը Maybach լյուքս դասի սպորտային ավտոմեքենա Excelero-ն: Նա ավտոմեքենայի համար վճարել է 8 մլն դոլար և այժմ շրջագայում է դրանով Ամերիկայի փողոցներով: Նրա խնդրանքով մասնագետները սուպերքարը թյունինգի են ենթարկել: Այժմ Excelero-ն ունի V-աձև 12 մխոցային 700 ձիաուժ հզորությամբ շարժիչ: 100 կմ/ժամ արագություն մեքենան հավաքում է 4.4 վայրկյանի ընթացքում: Ուիլյամը առաջ է պոկվել՝ իր թիկունքում թողնելով թոփ-5-ի մասնակիցներին:

Ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը նախընտրում է երթևեկել Maybach բրենդի զրահապատ լիմուզինով: Maybach 62 մակնիշի ավտոմեքենան նրա վրա նստել է 1.65 մլն դոլար: Այս մեքենան կարող է դիմակայել յուրաքանչյուր հարձակման: Այնպես որ ավտոմեքենան այս դեպքում ունի երկու գործառույթ տեղափոխել և պահպանել: 2010 թվականի տարբերակի շարժիչի հզորությունը կազմում է 630 ձիաուժ: Առանց զրահապատման ավտոմեքենայի գինը կազմում է 500.000 դոլար:

Հաշվի առնելով ավելի ցածր արժեքը, ինչպես նաև ավտոմեքենայի պրեմիում դասի լինելը՝ Ռոման Աբրամովիչը զբաղեցնում է երկրորդ տեղը:

Երրորդ տեղում է ծխախոտի արտադրության հնդկացի մագնատ Ռասիկլալ Դհարիվալի աղջիկ Ջհանվին: Հնդկուհին իր հորից ստացել է 1,07 մլն դոլար արժողությամբ շքեղ Maybach: Ավտոմեքենայում առկա են բոլոր հարմարությունները, այդ թվում մինի-սառնարան, մուլտմեդիայի համակարգ, անվտանգության 10 բարձիկ, անվտանգության հատուկ գոտիներ: Այն կարելի է համարել ոչ թե ավտոմեքենա, այլ դղյակ անիվների վրա:

«Ջեք Բրաուն» ֆիլմի աստղ Սամուել Ջեքսոնի ավտոտնակում կանգնած է Maybach 57S, որը կարելի է համարել գերմանական ավտոմակնիշի ամենաէլեգանտ տարբերակը: Ճշտված աղբյուրների համաձայն դերասանը ավտոմեքենայի համար վճարել է 566.000 դոլար:

Շոումեն, երգիչ և երաժիշտ Փաֆ Դեդին իր որդուն ծննդյան 16 ամյակին հիանալի նվեր է մատուցել՝ Maybach Limo: Այս ավտոմեքենայի համար ռեփերը ծախսել է 360,000 դոլար: