Ադրբեջանի Մեջլիսը քննադատել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Սերժ Սարգսյանին վերընտրման կապակցությամբ շնորհավորելու համար: Գրում է Vesti.az ադրբեջանական կայքը:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ շնորհավորանքը հղել են` ելնելով քաղաքավարության նկատառումներից: Սակայն խոսնակ Օգտար Ասադովը նշել է` իբր թե քաղաքավարության կանոնները հայերն օգտագործում են այլ նպատակներով և պետք չի հարցն այդքան սրել: Այն պետք է այլ տեսանկյութնից դիտել:

Ասադովը նաև մեկնաբանել է միջազգային մի շարք կազմակերպությունների դիրքորոշումը, որոնք հայտնել են Հայաստանում դեմոկրատական ընտրությունների անցկացման մասին:

«Պետք է ավելի ուշադիր և զգույշ լինել, քանի որ մինչև ընտրությունների վերջնական տվյալների հայտարարումը, միջազգային կազմակերպությունները նշում են, որ ընտրությունները եղել են արդար և դեմոկրատական»,- ասել է խոսնակը:

«Ени Азербайджан» կուսակցության փոխքարտուղար Մուբարիզ Գուրբանլին իր ցավակցությունն է հայտնել Գյուլի` կեղծ ընտրություններում հաղթանակ տարած Սերժ Սարգսյանին շնորհավորելու կապակցությամբ:

Պատգամավորները հասարակական կազմակերպություններին կոչ են արել քննարկել այդ հարցը: