Սկանդալային հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը մեկնել է Շարմ Էլ Շեյխ` առանց իր ամուսնու Մաքսիմ Վիտորգանի և առաջին իսկ օրը իր  երկրպագու է գտել:

Ամենաբարձր վարձատրվող հաղորդավարներից մեկը` Քսենիա Սոբչակը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ ընտանեկան սկանդալի: Քսենիան մեկնել է Շարմ Էլ Շեյխ ռուսական խնջույքին մասնակցելու համար, որտեղ պետք է ելույթ ունենար դիջեյ Սմեշի և երգչուհի Վերա Բրեժնևայի հետ: Սակայն վերջինս գլխի վնասվածքի պատճառով չեղյալ է հայտարարել համերգը: Սեքս-դիվային փոխարինել է ռեփեր Ջիգանը: Քսենիան, իմանալով այդ մասին, միայն ուրախացել է:

Աստղերը Rixos հյուրանոցում են մնացել: Առաջին իսկ երեկոյան հաղորդավարուհին մեկնել է բաղնիք Ջիգանի հետ, որը ամուսնացած է և ունի աղջիկ: Չամաչելով այդ փաստից և այն հանգամանքից, որ նա ռեփերին անհարմար վիճակում է դնում, հաղորդավարուհին միկրոբլոգում տեղադրել է լուսանկար, որտեղ նա նկարված է Ջիգանի հետ՝ պառկած բաղնիքում և ծածկված միայն սավանով:

«Քանի որ Վերա Բրեժնևան չի եկել, աշխատանքից առաջ բաղնիք եմ գնացել ռեփեր Ջիգանի հետ: Ամուսինս կների»,- գրել է իր միկրոբլոգում Սոբչակը:

Քսենիայի ամուսինը դեռևս ոչ մի կերպ արձագանքել, իսկ առավոտյան Սոբչակը նկարը արդեն հանել է իր միկրոբլոգից: