«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղոկավար Գալուստ Սահակյանը, նշելով, որ սա բավականին լուրջ նախագիծ է նաև իր քաղաքական նշանակությամբ:
Նրա խոսքերով, այս նախագծի համար բավականին երկար տարիներ աշխատել են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, այլև տեսակետներ են եղել ընդդիմության դաշտից, նշելով հատկապես Արծվիկ Մինասյանի անունը:
«Այս աշխատավարձը մեզ չեն տալու, մի անձնավորեք, մենք հավերժ պատգամավոր չենք լինելու, ոչ էլ հավերժորեն նախարարնա նախարար մնալու: Սա իրականում քաղաքական փաստաթուղթ չէ, սա ընդամենը աշխատավարձի բարձրացում է»- նշեց նա, հավելելով, որ այն քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու դրական առումով և այն խնդիրները., որ այստեղ բարձրացվում են, ավելի շատ քաղաքականի հրամայականն են:
«Էնպես որ Գալուստ Սահակյանի աշխատավարձը չեն բարձրացնում , սա բարձրացնում է պետության արժանապատվության խնդիրը: Մենք պիտի արժանապատիվ ճանապարհ գնանք: Ի՞չն է նշանակում «Ի՞նչ են արել, որ պետք է աշխատավարձը բարձրանա»` ամեն ինչ: Մենք չենք ասում, որ մեր նախարարը մեզանից ցածր է, կամ բարձր է, մենք ասում ենք, որ մեր լիազորությունները կատարելու համար անհրաժեշտ է, որ որոշակի այն վիճակում չգտնվենք, որում որ հիմա ենք», - նշեց նա: