ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նամակ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որտեղ Վրաստանի կառավարությանը մաղթել է հաջողություն, ինչպես նաև հույս հայտնել, որ կառավարությունը կառուցողական հարաբերություններ կհաստատի ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ: Գրում է Inter Press News-ը:
«Հույս ունեմ, որ կառուցողական հարաբերություն կունենաք ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ, որը կօգտագործեք միևնույն նպատակների իրականացմանը` Վրաստանի դեմոկրատական և տնտեսական առաջընթացը ամրապնդելու համար»,- ասել է Քլինթոնը:
Նախկին պետքարտուղարը անդրադարձել է նաև ԱՄՆ-ի և Վրասըտանի հարաբերություններին և նշել. «Հպարտ եմ, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերություններն ավելի են ամրապնդվում: Հուսով եմ` այդ հարաբերությունները ապագայում կպահպանվեն»: