Սուպերմոդել և դերասան Օրլանդո Բլումի կին Միրանդա Քերրը ցուցադրել է իր Kora Organics կոսմետիկայի շարքի գովազդային արշավի առաջին լուսանկարները: Նկարներից մեկում Քերրը պատկերված է խորը կտրվածքով կապույտ հագուստով ավազների վրա պառկած, իսկ մյուսում սպիտակ հագուստով նստած է ծովի ֆոնին:
Նկարահանումների ժամանակ մոդելը նշել է, որ իր կոսմետիկան այն է, ինչ նա ցանկացել է և որոնել է աշխարհի տարբեր խանութներում: «Kora Organics արտացոլում է իմ կիրքը առողջ և հավասարակաշռված կյանքի նկատմամբ: Kora-ն այն է, ինչ ես ցանկացել եմ, սակայն չեմ կարողացել գտնել աշխարհի ոչ մի խանութում»,- նշել է Միրանդա Քերը: