«Ըստ ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ վերջերս այդ գերատեսչությունը սկսել է հետաքրքրվել մի շարք բանկերով, որոնք հաճախորդներին սպասարկելու համար նրանցից պահանջում են չափազանց մանրամասն հարցաթերթիկ լրացնել, որը պարունակում է տեղեկատվություն ոչ միայն հաճախորդի, այլև նրա ընտանիքի բոլոր անդամների վերաբերյալ։ ԱԱԾ-ին հետաքրքրել է հատկապես այն, թե բանկերն ում են փոխանցում ՀՀ քաղաքացիների մասին այդպիսի մանրամասն տեղեկատվությունը, քանզի օպերատիվ վարկած կա, որ դրանց մեծ մասը այդ տեղեկատվությունը արտահանում են միևնույն արտերկրում գտնվող միասնական կենտրոն»,–գրում է Իրավունք թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ԱԱԾ-ն սկսել է հետաքրքրվել որոշ բանկերով
