«Իրավունք» թերթը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից ճշտել է, թե քանի անձ է մասնակցել խմբակցության ղեկավարի պաշտոնում Զարուհի Փոստանջյանին նշանակելու որոշմանը։ Այս մասին գրում է թերթը եւ մեջբերում. «Ներկա են եղել չորս հոգի՝ Ռուբեն Հակոբյանը, Ալիկ Արզումանյանը եւ տիկին Փոստանջյանը։ Արմեն Մարտիրոսյանն էլ պարզապես մասնակցում էր։ Տիկին Փոստանջյանն անցել է միաձայն։
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված պարոն Հակոբյանի հրաժարականը, նա անկեղծացե՞լ է Ձեզ հետ։
-Նա նման որոշում է կայացրել, մենք էլ հարգել ենք որոշումը։
-Միգուցե դա կապված է ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի ելույթի հե՞տ։
-Չեմ կարծում, որ Ռուբիկ Հակոբյանն այն մարդն էր, որ ինչ-որ բանից ճնշվեր։ Ավելի շուտ չեմ հավատա, որ վերջին զարգացումմներն են նման որոշման պատճառը։
-Այսինքն՝ նա հոգնե՞լ էր իր պաշտոնից։
-Չեմ կարծում, որ հոգնած լիներ, երեւի կան հարցեր, որոնց մասին մենք տեղյակ չենք»»,- մեջբերում է «Իրավունքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: