Ջոն Քենեդիի սպանած Լի Հարվիի ոսկե մատանին վաճառվել է ԱՄՆ-ում կայացած աճուրդի ժամանակ 108 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Բոսթոնում տեղի ունեցած աճուրդները նվիրված է եղել Քենեդիի մահվան 50-րդ տարելիցին: RR Auction աճուրդի տան ներկայացուցիչ հայտնել է, որ մատանին ձեռք է բերել Տեխասից գնորդը, ով ցանկացել է անհայտ մնալ:
Օսվալդի ամուսնական մատանին այս տարվա ամռանը աճուրդի էր հանել վերջինիս կինը Մարինա Փորթերը, որպեսզի ազատվի ԱՄՆ 35-րդ նախագահի սպանության հիշողություններից: Դրան առընթեր վաճառվել է նաև նրա կողմից գրված ձեռագիր նամակը:
Օսվալդը ծանոթացել էր իր նախկին կնոջ Մարինայի հետ 1960-ականների սկզբին Մինսկում, որտեղ նա ապրում և աշխատում էր գործարաններից մեկում: Մատանին Օսվալդը ձեռք է բերել 1961 թվականին Բելառուսի մայրաքաղաքի ոսկերչական խանութներից մեկում:
Լի Հարվի Օսվալդը սպանել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիին 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխաս նահանգի Դալաս քաղաքում: Երկու օր անց Օսվալդից հետո գնդակահարվել էր քաղաքային ոստիկանական բաժանմունքում: