ԱՄՆ-ն քննադատել է Եվրոպայի խորհուրդի առաքելությանը Ադրբեջանում նախագահական ընտրություններին դրական գնահատականի համար: Քննադատությունը հնչել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործող ղեկավարի՝ Քրիստոֆեր Մադուրոյի՝ Եվրոպայի խորհուրդի պետքարտուղար Թոբբորն Յագլանդին ուղղված դիմումի մեջ: Այս մասին հայտնում է Turan-ի վաշինգթոնյան թղթակիցը:
«ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն բացահայտել է լուրջ խնդիրներ ընտրությունների բոլոր փուլերում, այդ թվում նաև քվեարկության օրը և բացահայտել է, որը իրականացվել է ազատ արտահայտման, հանրահավաքների և միությունների սահմանափակումներ: Միաժամանակ մեզ մոտ զարմանք է առաջացրել ԵԽԽՎ-ի առաքելության հայտարարությունը այն մասին, որ ընտրությունները եղել են ազատ և թափանցիկ այդ թվում նաև քվեարկության օրը»,- նշված է նամակում:
Այնուհետև Քրիստոֆ Մադուրոն վկայակոչում է Պետդեպարտամենտի ներկայայացուցիչ Մարիա Արֆի հայտարարությունը, ով հոկտեմբերի 10-ին իր աջակցությունն էր հայտնել ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի գնահատականներին և մտահոգութուն հայտնել տեղ գտած խախտումների վերաբերյալ:
Մադուրան նաև նշել է, որ ԱՄՆ որպես լիիրավ անդամ մտել է Եվրոպայի խորհուրդի Վենետիկյան հանձնաժողով և«հուսով է այս կարևոր հաստատության օժանդակությամբ մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական կառավարության առաջընթացի հարցերում ակտիվ համագործակցության»:
«ԱՄՆ հավատում է, որ ԵԱՀԿ և Եվրոպայի խորհուրդը մեծ դեր են խաղում մարդու իրավունքների, հիմնարար ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի ամրապնդման հարցում»,- նշվում է նամակի վերջում:

Հիշեցնենք, որ ընտրություններում ընդդիմության ներկայացուցիչ Ջամիլ Հասանլին մեղադրել էր Ադրբեջանի իշխանություններին ԵԽԽՎ անդամներին կաշառելու մեջ: Նրա հաստատումով այդ կապակցությամբ բանակցությունները տեղի են ունեցել Սթրասբուրգի Hilton հյուրանոցում: