Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ` Հայաստանը ՄՄ-ին միանալու համաձայնություն է տվել ստիպողաբար: Նա համոզված է, որ Հայաստանն այլ հնարավորություն չի ունեցել:
«Այն հայտարարությունը, թե միանալով` կստեղծվեն ճանապարհային քարտեզներ, սիմվոլիկ է, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչով են ավարտվում այդ ճանապարհային քարտեզները: Հայաստանին ստիպելով հրավիրելը` անդամակցելու ՄՄ-ին, ուներ միայն քաղաքական նպատակ»,- իր խոսքում նշեց քաղաքագետն` ավելացնելով, որ երբ հայաստանյան իշխանությունները հայտարարում են, թե ոչ մի ստիպողական մեթոդ չի եղել, ընդհամենը ձև է: Այդ որոշումը, քաղաքագետի գնահատմամբ, նրանց կողմից կայացվել է` անվտանգության դիտարկումներից ելնելով:
«Որոշումը հայկական իշխանությունների կողմից արվել էր ուղղակի կամ անուղղակի սպառնալիքների տակ: Նրանք բարի կամքի նպատակով չեն արել և ընտրել են ամենավատը: Պուտինն այս կերպ ցանկացավ ցույց տալ, թե ով է առաջինը հետխորհրդային տարածքում»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին Ռուսաստանի մտահղացումն է, բայց ոչ երբեք Բելոռուսի կամ Ղազախստանի, քանի որ վերջիններս անգամ չեն էլ ցանկանում Հայաստանին տեսնել ՄՄ-ի կազմում, թեպետև, քաղաքագետի համոզմամբ, Հայաստանը միայն ուրախ կլիներ , եթե այդ երկու պետությունները խոչընդոտներ ստեղծեին Ղարաբաղյան հարցում:
Մինասյանը նաև հավելեց, որ Հայաստանի վարկանիշը սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո ընկել է և այլևս ընկնելու տեղ չունի: «Այս իրադարձությամբ պարզ դարձավ, որ Հայաստանում պրոռուսական են միայն պենսյոներներն ու ՌԴ դեսպանատան աշխատողները»,- ասաց քաղաքագետը: