18 տարեկան հասակում ուշ 1977 թվականին Միչիգանի համալսարանի ուսանողուհի Մադոննա Լուիս Չիկոնեն լուսանկարվել է մերկ ժամը տաս դոլար վճարով լուսանկարիչ Հերմեն Քուլկենսի համար, որը բացահայտվել է միայն վերջերս: Այս մասին հայտնում է Daily mail-ը:

Լուսանկարներից մեկում ամբողջովին մերկ Մադոնան կրում է միայն տղամարդու գծավոր վերնաշապիկ և վարդագույն օձիք: 

Մեկ այլ մինչև վերջերս և այժմ աճուրդի հանված լուսանկարում ամբողջովին մերկ Մադոննան սանրում է մեկ այլ ամբողջովին մերկ կնոջ մազեր:

Մեկ այլ նկարում Մադոնան ամբողջովին մերկ կանգնած է մեջքով և նա կրում է միայն գլխարկ, իսկ ծածկոցը փաթաթված է նրա ծնկներին:

Սենսացիոն լուսանկարները թողնվել են Penthouse ամսագրի հիմնադիր Բոբ Գուչիոնեի կողմից, ով մահացել է քաղցկեղից 2010 թվականի հոկտեմբերին 79 տարեկան հասակում և այժմ պատկանում է ձեռնարկատեր և ֆինանսիստ Ջերեմի Ֆրոմերին, ով գնել է Գուչիոնեի ամբողջ ունեցվածքը վերջինիս կրդեիտորից անցյալ տարի:

Առնոլդ Շվարցնեգերի, նախագահ Բիլ Քլինթոնի, դերասանուհիներ Ջենիֆեր Ֆլաուերի և Լորեն Հութոնի լուսանկարները Գուչիոննեին պատկանող պարբերականների, լուսանկարների, նամակների շարքում են եղել, որոնք ամբողջությամբ անցել են Ջերեմիին:

Մադոննային մեծ անակնկալի չեն բերել մերկ լուսանկարները, քանի որ նա այդպես լուսանկարվել է երեք լուսանկարիչի կողմից 1978-1980 թվականները ընկած ժամանակահատվածում: