Անկարան պետք է ակտիվացնի իր ջանքերը բարելավվելու իր հարաբերությունները Իսրայելի հետ մինչև 2015 թվականը Հայոց ցեղասպանության 100 ամյակը, քանի որ իսրայելական լոբբին նշանակալի կերպով թուլացրել է իր նախկին ամուր օժանդակությունը Թուրքիայի օժանդակությունը ցեղասպանությունը ճանաչումը կանխարգելելու հարցում: Այս մասին հայտարարել է Իսրայելում թուրք հրեաների ղեկավար Զալի դե Թոլեդոն:
«2015 թվականի մոտենալով Թուրքիան պետք է հաշվի առնի իր հետաքրքրությունները և կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ Իսրայելում ինչքան հնարավոր է շուտ դեսպան նշանակելով: Եթե երկու երկիրն էլ բաց թողեն հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը, իսրայելական լոբբին ամենայն հավանականությամբ չեզոք դիրք կգրավի 2015 թվականի գալուստով»,- հայտարարել է Զալի դե Տոլեդոն Today's Zaman-ի հետ զրույցի ժամանակ:
Դե Տոլեդոն նշել է, որ արել է ամեն ինչ իր հնարավորությունների սահմաններում ԱՄՆ-ում իսրայելական լոբբի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա ձեռնպահ մնա 1915 թվականին Օսմանյան կայսրություն հայերի զագվածային սպանությունը ցեղասպանություն որակելուց: «Ես Թուրքիայի դիրքորոշման ամենավառ կողմնակիցներից էի, սակայն ես այժմ հուսահատված եմ ներկայիս թուրք-իսրայելական հարաբերություններով»:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ դիրքորոշմանը Իսրայելի նկատմամբ Ղազայի հարցում Դե Տոլեդոն հայտարարել է.«Սա մեկ դերասանի թատրոն է Թուրքիայում: Ինչու է Էրդողանը խնդրում հանել Ղազայի արգելապատումը: Ինչու է նա խառնվում: Սա իսրայելցիների և Ղազայի բնակիչների հարցն է վերջ ի վերջո»: