Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Ջենիֆեր Լոպեսը «Cosmopolitam For Latinas» ամսագրի համար տված իր հարցազրույցում խոսել է իր հաջողությունների գաղտնիքների մասին:

Նա  խոստովանել է, որ չէր հասնի այն հաջողություններին, որոնք նա հիմա ունի, եթե իր ուժերի վրա վստահ չլիներ:

«Ես շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին: Հատկապես հարազատ մարդիկ սովորեցրել են սիրել ինձ, իմ մարմինը: Երբ ինձ սկսեցին ցույց տալ հեռուստացույցով, իմ մենեջերը ինձ ասաց, որ ես պետք է նիհարեմ, բայց ես հրաժարվեցի: Որովհետև ինձ միշտ դուր է եկել իմ կազմվածքը»,- ասել է Լոպեսը: Եթե դուք հավատում եք, որ դու գեղեցիկ եք ` դա կստիպի, որ ուրիշներն էլ հավատան»,-եզրափակել է երգչուհին: