Նոյեմբերի 5-ին լրանում է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի 6-ամյա պաշտոնավարման ժամկետը։ Այս մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ նախագահ Սերժ Սարգսյանը հակված չէ կրկին առաջադրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը ՎՊ նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Սերժ Սարգսյանը սուր եւ հրապարակային քննադատության ենթարկեց Իշխան Զաքարյանին՝ դժգոհելով նրա ղեկավարած կառույցի կազմած հաշվետվությունում առկա որոշ եզրակացություններից։
Որ Իշխան Զաքարյանը կարող է չվերանշանակվել, հուշում է նաեւ այն հանգամանքը, որ իշխանական կուլիսներում արդեն տեւական ժամանակ պայքար է ընթանում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնի համար։
Հավակնորդները երկուսն են. Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը եւ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը։ Թե Լեւոններից ո՞ւմ կնախընտրի նախագահ Սերժ Սարգսյանը, պարզ կդառնա միայն ԱԺ հաջորդ քառօրյայի ժամանակ»,- գրում է «168 ժամը» :
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: