«Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանն իր քավորի՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ իրենց ընտանիքներով դարձյալ մեկնել են Դուբայ՝ հանգստանալու։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Թեեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, թե իր ղեկավարը Հայաստանում է եւ մասնակցել է բազմաթիվ աշխատանքային հանդիպումների, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»– ը տեղեկացավ, որ մեկ-երկու օր ուշացումով Դուբայ է մեկնելու նաեւ Գագիկ Ծառուկյանը՝ դարձյալ ընտանիքով»,- գրում է «Ժողովուրդը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: