ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին սպանվել է Դալլասում 1963 թվականի նոյեմբերի 22-ին: Պաշտոնական տվյալներով մարդասպանը եղել է ռազմական նավատորմի նախկին անդամ Լի Հարվի Օսվալդը: Երկու օր անց Օսվալդը գնդակահարվել էր Դալլասի ոստիկանական բաժանմունքում Ջեք Ռուբիի կողմից:
ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության մասին նոր գրքում հրապարակված տվյալների համաձայն սպանությունը հետաքննող «Ուորենի հանձնախումբը» հարցաքննել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյին: Այս մասին հաղորդում է CBS News գործակալությունը:
New York Times-ի նախկին լրագրող Ֆիլիպ Շենոնի գիրքը նվիրված է Քենեդու սպանության 50-րդ տարելիցին: Ուրբաթ օրը CBS News հեռուստալիքով հեռարձակվող հաղորդման հյուր Բոբ Շիֆերը պատմել է, որ գրքում ներկայացվում է Կաստրոյի հարցաքննությունը ամերիկյան քննիչների կողմից:
Շիֆերի խոսքերով «Ուորենի հանձնախումբը» մեկնել է Կուբայի ափերի մոտ իր քննիչի հետ ռազմական ծովանավով: Ժամանելով կղզի նա նստել է զբոսանավի մեջ, որտեղ գտնվում էր Կաստրոն և նրանց մեջ եղել է խոսակցություն:
«Քննիչը իջավ նավից և խոսաց Կաստրոյի հետ, նրանք զրուցեցին երեք ժամ: Կաստրոն ասաց, որ ինչպես շատերը կսպասեին, ինքը ոչ մի կերպ կապված չէ սպանության հետ»,- նշել է Շիֆերը:
Նա նաև ավելացրել է, որ քննիչը եղել է Ուիլյամը Քոլմանը, ով հետագայում դարձել է տրանսպորտի նախարար: Նա ծանոթ է եղել Կաստրոյին, նրանք հանդիպել են Նյու Յորքում և ինչպես հաստատում է Շիֆերը երկուսն էլ եղել են ջազի մեծ սիրահար: Հենց այդ պատճառով «Ուորենի հանձնախումբը» որոշել է ուղարկել նրան Կաստրոյի հետ զրուցելու համար: