«Հայկական ժամանակ»-ը երեկ տեղեկություն է ստացել, որ 9 ոստիկաններ պարտադրաբար ազատման դիմում են գրել և դուրս եկել աշխատանքից: Նրանց ստիպել են գնալ ՀՔԾ և փոխել օպերլիազորներ Խ. Բարխուդարյանի և Ա. Բարսեղյանի գործով տված ցուցմունքները:
Վերոնշյալ 9 ոստիկանները դատաքննության ընթացքում իրենց ընկերների դեմ բացասական ցուցմունք չէին տվել, և հրաժարվել էին ՀՔԾ գնալուց և ցուցմունքները փոխելուց: Ըստ թերթի տեղեկությունների, աշխատանքից ազատված ոստիկաններն են՝ էդգար Նիկողոսյանը (Երևանի վարչություն), Ավետիք Նիկողոսյանը (Կենտրոնի-բաժին), էդգար Կարապետյանը (Չարբախի բաժին) Հրանտ Հարությունյանը (Կենտրոնի բաժին), Սերգեյ Բասոյանը (Կենտրոնի բաժին),Հենդրուշ Զոհրաբյանը (Կենտրոնի բաժին), Աղվան Գրիգորյանը (Կենտրոնի բաժին), Հայկ Դանիելյանը (Կենտրոնի բաժին), ինչպես նաև Նորք Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: