Այսօր հոկտեմբերի 26-ին Մոսկվայի Դուբրովկայի Թատերական կենտրոնում հիշում են ահաբեկչության զոհերին: Տասնմեկ տարի առաջ մոտ հազար մարդ «Նորդ Օսթ» մյուզիքլի դերասաններ և հանդիսատեսներ պատանդ վերցվեցին զինյալների կողմից: Զոհվեց շուրջ 130 մարդ:
Վառ առավոտյանին մարդիկ ծաղիկ են բերում Թատերակնան կենտրոնի մոտ և վառում մոմեր: Միջոցառումները սկսվել են մեկ րոպե լռությամբ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Այնուհետև զոհերի հիշատակին օդ բաց թողվեցին 130 սպիտակ փուչիկ: Այնուհետև Կիլիլի և Մեֆոդիի անվան եկեղեցում մատուցվել է պատարագ:
Ողբերգության վայրում հավաքվել են զոհվածների բարեկամները և ընկերները, նախկին պատանդները, քաղաքական կուսակցությունների և հոգևորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև ուղղակի Մոսկվացիներ:
Հիշեցնենք, որ ոբերգությունը տեղի էր ունեցել 2002 թվականի հոկտեմբերի 23-ին: Քառասուն ահաբեկիչ մտել էր Մոսկվայում Թատերական կենտրոն և պատանդ էին վերցրել «Նորդ Օսթ» մյուզիքլի 914 մասնակցի և հանդիսատեսի: Երեք օրվա ընթացքում զինյալները մարդկանց պահում էին թատերական կենտրոնում առանց հացի և ջրի: Անարդյունք բանակցություններից հետ որոշում ընդունվեց հարձակումով վերցնել կենտրոնը:
Հոկտեմբերի 26-ին պատանդների մեծ մասը հատուկ գործողությունների արդյունքում ազատվեցին: Հատուկ գործողությունների ընթացքում բոլոր ահաբեկիչները ոչնչացվեցին: