Հոկտեմբերի 27-ին նախագահական ընտրություններում քվեարկության գործընթացի ավարտից հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հեռուստատեսային ուղերձում շնորհակալություն է հայտնել ընտրողներին նոր նախագահի ընտրությամբ, իսկ ընտրությունների արդյունքներից դժգոհ ընտրողների հատվածին հայտնել է, որ «մենք պետք է հարգենք մեծամասնության կարծիքը» այն պարագաներում, երբ վերջին տարվա ընթացքում զարգացող դեպքերը «լուրջ նահանջ են Վրաստանի համար»: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:
«Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել: Վրաստանը ընտրել է նոր նախագահ և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ընտրողներին, ով մասնակցել է այս ընտրություններին, քանի որ բոլոր ընտրությունները չնայած իրենց արդյունքների ծառայում են մեր երկրում ժողովրդավարության հետագա զարգացում և արդյունքում կարևոր է ժողովրդավարությունը, ինչի վրա հիմնված է մեր քաղաքական համակարգը և ինչով մենք շատ ենք հպարտանում»,- հայտարարել է նա:

 «Վրաստանի ընտրողը ասել է իր խոսքը և ես ցանկանում եմ բոլոր նրանց, ովքեր դժգոհ են այս արդյունքներից, ասել, որ մենք պետք է հարգենք մեծամասնության կարծիքը, քանի որ ժողովրդավարության պայմաններում նման հարցերը որոշում է մեծամասնությունը: Ինչքան էլ մենք համաձայն չլինենք կամ լինենք, կամ դեմ ենք այդ որոշմանը, այսպիսին են ժողովրդավարության կանոնները»,- նշել է Սաակաշվիլին:

«Միաժամանակ բնականաբար ես հասկանում եմ, որ Վրաստանում շատ մարդիկ հուսահատված են, մենք միշտ պետք է լսենք փոքրամասնության կարծիքը, այդ թվում մեծամասնությունը պետք է լսի»,- նշել է նա:
Նրա խոսքերով ընտրողների կողմից ցուցաբերված ցածր ակտիվությունը՝ 46,6% «կարևոր ահազանգ է» այն բանի, որ «մեր ժողովրդի հետ մշտապես պետք է վարել բանակցություններ»:

«Չեմ թաքցնում, որ Վրաստանում վերջին տարիների ընթացքում, այդ թվում նաև այսօր զարգացող դեպքերը և արդյունքները, որոնք գալիս են այդ իրադարձություններից, լուրջ նահանջ են Վրաստանի, նրա առաջխաղացման, նրա ապագա հեռանկարների համար»,- շարունակել է նա:

«Սակայն միաժամանակ ես վստահ եմ, որ այն պարագաներում, երբ Վրաստանը անդառնալի կերպով առաջ է ընթանում իր բնական միջավայրին՝ Եվրոպային, այն պարագաներում, երբ Վրաստանում ընտրողը հավատարիմ է այդ ուղղությանը, երբ վերջին տարիների ընթացքում մեծացել է մեր հայրենակիցների նոր սերունդ, հայտնվել է նոր խումբ, երիտասարդության շատ մեծ խումբ, որոնք համընթաց են քայլում նոր իրականությունների հետ և ընդհանուր առմամբ մենք որպես հասարակություն բոլոր տարիքով մարդիկ ստացել ենք նոր փորձ, վերջնական արդյունքում ստվերի և հետընթացի ուժերը չեն կարող հաղթանակ տանել, չեն կարող այստեղ ոտքի կանգնել, յուրքանչյուր ստվեր ժամանակավոր է և մենք պետք է ընթանանք առաջ»,- նշել է Սաակաշվիլին: