Անհաղթահարելի և անպարտելի մարզիկներ չկան, ուղղակի պետք է գտնել մրցակցի թույլ կողմերն ու օգտվել դրանից: Այսօր կայցած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ ռու ըմբիշ Ռոման Վլասովի պարտությանը, այսպիսի տեսակետ արտահայտեց ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, նշելով, որ ընդհանուր առմամբ հինգ անգամ են հանդիպել:

«Ես մաքուր պարտություն համարում եմ երկուսը, այս վերջին պարտության պատճառը անհաղթահարելի ցանկությունն էր նրան հաղթելու, այս դեպքում ցանկանում էի «ջարդել», որ անցյալ անգամների ցավը դուրս գա, նամանավանդ, երբ օլիմպիական ոսկին կորցրեցի, դրանից ցավոտ բան չկա», - պարզաբանեց նա:

Նա նշեց, որ մի պահ կորցրել է զգոնությունը, մտածում էր միայն հարձակման, այլ ոչ թե պաշտպանության մասին:
«Ընդհանրապես պետք է պատրաստվել ոչ թե այդ մարզիկին հաղթելու, այլ հենց աշխարհի չեմպիոն դառնալու համար», - նշեց նա:

Ա. Ջուլֆալակյանի խոսքերով, իրենց ենթախումբ կոչվածը բավականին բարդ էր ստացվել, ռուս մարզիկը հասնելով եզրափակիչ չկաողացավ ունենալ այն ուժերի պաշարը, որը թույլ կտար հաղթել կորեացի մարզիկին: