Էքսիթ փոլի արդյունքները արդարացրել են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հույսերը: Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետը «Վրացական երազանք» կենտրոնական գրասենյակում հավաքված իր կողմնակիցներին, ոչ մեկի մոտ կասկած չի մնացել, որ Գորգի Մարգվելաշվիլին նախագահի արժանի թեկնածու էր և նա արժանի հաղթանակ է տարել: Այս մասին հայտնում է Грузия Online-ը: 
«Ես առիթ ունեմ շնորհավորելու Վրաստանի ժողովրդին, ով ընդունել է մեր թեկնածուին, գնահատել նրան և վստահություն հայտնել նրա նկատմամբ: Ես շատ երջանիկ եմ այսօրվա արդյունքների հետ կապված: Հավաստում եմ վրացական հասարակությանը, որ մեր երկրին երջանիկ ապագա է սպասվում: Վրացական ժողովուրդը ապացուցել է, որ իմաստուն է և կարող է լինել ավելի լավը: Մենք հրաշալի թիմ ենք հավաքել և կանենք ամեն ինչ, որպեսզի Վրաստանը երջանիկ ապագա ունենա»,- հայտարարել է վարչապետը:

Ինչպես նշել է Իվանիշվիլին, Վրաստանը այսօր ապացուցել է, որ կարող է զարմացնել յուրաքանչյուր եվրոպացու: