Վրաստանի նախագահի թեկնածու Գեորգի Մարգելաշվիլին, ով էքսիթ փոլի արդյունքներով և ԿԸՀ-ի առաջին պաշտոնական տվյալներով վստահորեն հաղթում է ընտրություններում, շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Այս մասին հաղորդում է Trend-ը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շտաբի անդամներին, նրանք են ստեղծել այսօրվա օրը: Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել քաղաքական թիմին, ով ցույց տվեց, որ մեզ միավորում է հայրենիքի նկատամամբ սերը: Շնորհակալություն ինձ համար շատ կարևոր մարդու, ով ինձ համար եղել է և միշտ կմնա լուրջ հեղինակություն, շնորհակալություն Բիձինա Իվանիշվիլիին: Նա ստեղծեց անյալ տարվա հաղթանակը և ստեղծեց այսօրվա հաղթանակը»,- հայտարարել է Մարգելաշվիլին:
«Մենք ցույց տվեցինք աշխարհին, որ ազատ ժողովուրդը ազատ կերպով ընտրում է իր կառավարությունը և մարդկանց, ով պետք է ծառայեն իրեն»,- ավելացրել է նա: