Քիչ առաջ ՀԱՕԿ-ը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ իրենք չեն պատրաստվում ճանաչել վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները:
Հայտարարության մեջ նշվեց պատճառները, մասնավորապես այն, որ ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվել են մի շարք խախտումներով ու բացթողումներով:
Պարզվում է, որ ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվել են Ազգային անվտանգության խորհրդի շենքում, խիստ գաղտնիության պայմաններում:
YerevanNews.am-ը կապ հաստատեց Վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մարզիչ Կարեն Ասմարյանի հետ, պարզելու համար, թե ինչու՞ է ֆեդերացիան իր ընտրություններն անցակցրել պետական փակ ռեժիմով հաստատությունում:
«Ինչ-որ պրոբլե՞մ կա»,-մեր հարցին այսպես պատասխանեց Կարեն Ասմարյանը:
Ստորև ներկայացնում ենք հարց ու պատասխանը:
-Վոլեյբոլի ֆեդերացիան չունի՞ տարածք:
-Ոչ, ֆեդերացիան չունի տարածք, որտեղ կարողանանք կոնֆերանս անցկացնենք:
- Իսկ ամեն անգամ որտե՞ղ եք անցկացնում ֆեդերացիայի նիստերը:
-Անցած անգամ անցակցրել ենք հյուրանոցի կոնֆերանս զալում:
-Ինչու՞ այս անգամ էլ հյուրանոցի կոնֆեարնս սրահում չանցակացրեցիք:
-Ձեր կարծիքով դա տենց փակ պետական կառու՞յց է
-Մեր կարծիքով այո, իսկ Ձեր կարծիքո՞վ:
-Ոչ մի տենց բան չի եղել, որ ասես մարդկանց վրա ազդել է: Բոլոր նրանք, ովքեր վոլեյբելի մեջ են, ներկա են եղել այնտեղ և ոչ մի ճնշում ինչ-որ մեկի կողմից չի եղել, բոլորը միաձայն ընտրել են Արթուր Բաղդասարյանին: Տարածքը ոչ մեկի ընտրության վրա չի ազդել, որ ասես վախեցել են Արթուր Բաղդասարյանին են ընտրել:
-Իսկ ո՞վ է առաջարկել նման տարածքում ընտրություններ անցկացնել:
-Դա ես չգիտեմ:
-Իսկ նախորդ ընտրությունները Սյունիքի մարզպետարանու՞մ եք անցկացրել:
-Ոչ, 40 հոգի չէր կարող գնար հասներ Սյունիք, Երևանում է անցկացվել:
-Փաստորեն Երևանում այլ տարածք չկա՞ր, որպեսզի ընտրություններ անցկացնեիք:
-Ոչ, էդ չափի մեծ տարածք չունեինք, որ էդքան մարդ տեղավորվեր:
-Իսկ տեղյա՞կ եք, որ ՀԱՕԿ-ը սահմանված կարգով սկսել է ֆեդերացիայի հետ կանչը վելեյբոլի միջազգային ֆեդերացիայից:
-Ոչ , չի կարող հետ կանչվի, որովհետև միջազգային ֆեդերացիային ոչ մի նամակ դեռ չի գնացել: Ես այդ հայտարորությունից տեղյակ չեմ: Ես այդ օրենքներին ծանոթ չեմ, բայց իմ կարծիքոց հնարավոր չէ հետ կանչել: