Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի կատուն` Լարին, կրկին հայտնվել է ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում: Նրան դուրս են հանել Բրիտանիայի արտագին գործերի շենքից: Գրում է Daily Mail պարբերականը:

Նախարարությունում բողոքել են, որ նրա պատճառով մարդկանց մոտ ալերգիա է սկսվում: Այնտեղից, որտեղից Լարին սովորաբար մտնում էր շենք, տեղադրել են պլաստմասայի կտոր: Հինգշաբթի առավոտյան ֆոտոլրագրողները տեսել են կատվին ԱԳՆ շենքի աստիճաններին դժգոհ նստած: Սակայն այդ թյուրիմածությունը շատ արագ շտկվեց: Արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի հրամանով կատվին կրկին թույլ տվեցին մտնել շենք և շրջել այնտեղ, որտեղ կցանկանա:

Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին բոլորը խոսում էին Լարիի և ֆինանսների նախարարի կատվի վեճի մասին: Իսկ մի փոքր ուշ ալարկոտության պատճառով Լարիին հեռացրին երկրի գլխավոր մուկ բռնողի պաշտոնից: