Երեկ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններից հաշվարկվել է քվեաթերթիկների շուրջ 97 տոկոսը, որի արդյունքներով հաղթանակ է տանում Վրացական Երազանք կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին, իսկ երկրորդ տեղում Դավիթ Բաքրաձեն է: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով այս մասին Վրաստանի հարցերի փորձագետ Ալիկ Էրոյանցը, ներկայացրեց ընտրությունների ընթացքը:
Նա նշեց, որ ընտրողների մասնակցությունը քիչ է եղել՝ ընդամենը 47 տոկոս: Փորձագետի ներկայացմամբ, հայաբնակ վայրերում նույնպես առաջատարը եղել է Մագրեաշվիլին:

«Մինչ ընտրությունները դժվար էր նման կանխատեսում անել, քանի որ մեկ տարվա ընթացքում նրանք իրենց խոստումները կատարելու ընթացքում թերացել են և այդ բարձր տոկոսները դժվար էր կանխատեսել վրացահայերի կողմից», - նշեց նա
Իսկ փորձագետ Ջոնի Մելիքյան խոսքերով, վրացահայերի շրջանում նման մեծ տոկոս հավաքելը կապված է եղել նաև վերջին իրադարձությունների հետ: «Կարծում եմ այդ ամենին նպաստեց նաև վերջին իրադարձությունը, երբ Սաակաշվիլին և Չախալյանը վեճ ունեցան եկեղեցու բակում:Այս ամենը ցույց տվեց, որ իրենք ունեն հակահայկական քաղաքականություն և կարծում եմ հենց հիասթափվածների համար արդեն Մագրեաշվիլիին ընտրելը սպասելի էր», - մեկնաբանեց նա:

Մյուս բանախոսի խոսքերով, այժմ ավելի լուրջ թեմա նոր վարչապետի ընտրության հարցն է: «Իվանիշվիլին թողնելու է իր պաշտոնը նոյեմբերին և շատ կարևոր է , թե ով կլինի վարչապետը և ինչ հարաբերությունների մեջ կլինի նոր նախագահը ու նոր վարչապետը», - նշեց նա:
Փորձագետի խոսքերով, բնականաբար նա կլինի Բիձինա Իվանիշվիլիի վստահելի մարդը: