Ազգային ժողովում շարունակվում է 2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտնեց, որ հինգ հարյուր մլն դրամ է հատկացվել ազատամարտիկների բնակարանների համար: «Այո, ազատամարտիկների բնակարանների հետ կապված մենք պահանջարկ ունենք», - նշեց նա:
Նրա խոսքը ընդհատելով գեներալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը նշեց. «Աֆիցերներին ինչքա՞ն փող եք տալիս՝ դու էտի ասա: Մերը գրողին ըլնին՝ զինվորականներին ինչքա՞ն եք տալիս»:
Սաֆարյանն էլ ի պատասխան նշեց. «Ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատավարձերը հավասարեցված են, ՊՆ-ն փոքր-ինչ ավելի բարձր է, իսկ փրկարար ծառայությունում ավելի ցածր է, քան Ոստիկանությունում և ԱԱԾ-ում: Աշխավարձերը սահմանված են ըստ խմբերի»:
Սարոյանը տեղից արձագանքեց. «Ինչ թիվ պիտի չասես՝ կասես, ինչ թիվ պիտի ասես՝ չես ասի»:
Արդեն Պ. Սաֆարյանը ներկայացրեց միջին աշխատավարձը, նշելով, որ այն 443.000 դրամից կդառնա 609.887 դրամ:
«Պահ»,- արձագանքեց Ս. Սարոյանը: