Ոչինչ այնքան կնոջը հմայիչ չի դարձնում, ինչ ինքնավստահությունը և տղամարդու սերը: Սակայն եթե մի կողմ թողնենք փիլիսոփայաությունը և սենտիմենտալությունը հասկանալի է դառնում, որ նորաձև աքսեսուարները մեծ դեր են խաղում: Luxlux.net-ը ներկայացրել է 10 իր, որոնք հաղորդում են կանացիություն:
1, Մատիտ-շրջազգեստ
Քրիստիան Դիորը գիտեր ինչ էր անում մատիտ- շրջազգեստ ստեղծելիս: Ծնկներից մի քիչ ներքև երկարությամբ շրջազգեստը այնպես է գրկում իրանը, որ դրանով տեղաշարժվել հնարավոր է դառնում միայն մանր կանացի քայլերով: Այդ պատճառով քայլվածքը դառնում է ավելի հարթ և էլեգանտ:
2, Բնական մետաքսից հագուստ
Բնական մետաքսն ամենայն հավանականությամբ ստեղծվել է անձամբ Աստծու կողմից կնոջ մարմնի գեղեցկությունը ընդգծելու համար: Թեթև և էլեգանտ մետաքսը գրկում է կնոջ կազմվածքը: Իրական կիրքը սկսվում է հենց մետաքսից:
3,Կարմիր շրթներկ
Վիճակագրության համաձայն տղամարդկանց 72%-ը հիշում է կարմիր շրթներկով կանանց, իսկ նրանցից 30%-ը սկսում են երևակայել այդպիսի կանանց մասին:
4, Գուլպաներ
Եթե անգամ ոչ մեկը չիմանա, որ քո շրջազգեստի կամ տաբատի տակից թաքնվում են գուլպաներ, գլխավորը դրա մասին դու կիմանաս: Այն զգացմունքները, որ հաղորդում է կնոջ զգեստապահարանի այս մասնիկը անգնահատելի են:
5, Բարձրակրունկ կոշիկներ
«Չգիտեմ, ով է հայտնաբերել բարձրակրունկ կոշիկները, սակայն այդ օրվանից բոլոր կանայք երախտապարտ են նրան»,- գտնում էր Մերիլին Մոնրոն և բացարձակ իրավացի էր: Մեր օրերին, երբ գնալով դժվարանում է տարբերակել կանանց և տղամարդկանց, բարձր կրունկները միակ բանն են, որի վրա չեն կանգնի ուժեղ սեռի ներկայացուցիչները:
6, Փոքրիկ պայուսակ
Փոքրիկ, թղթե ծրարից մի փոքր մեծ չափսով պայուսակը անհավանական ուժ ունի տղամարդկանց վրա: Ամբողջ հարցը կայանում է միստիկայի մեջ: Տղամարդիկ երբեք չեն հասկանում, թե ինչպես է կանանց հաջողվում իրենց ամբողջ կյանքը տեղավորել այդ փոքրիկ տարածքում:
7,Կորսետ
Այսօր կորսետը էրոտիկ խաղերի և թեմատիկ երեկոների բաղադրիչ տարր է, սակայն իրականում կորսետը միայն սեքսի մասին չէ խոսում, այլ հպարտ կեցվածքի, նրբագեղ իրանի և գեղեցիկ կուրծքի մասին:
8,Օծանելիք
Կանայք բուրմունքով թաքնված գաղտնիք են: Ամեն ինչ փոխվում է, սակայն կնոջ բուրմունքի մասին հիշողությունը շարունակում է մնալ ամբողջ կյանքում: Կանանցից յուրաքանչյուրը ունի իր բուրմունքը, որը բաղկացած է մաշկի շնչառությունից, աչքերի փայլից, սրտի զարկերի հաճախականությունից և սիրելի օծանելիքից: Ամեն ինչ կարծես «Կնոջ բուրմունքը » ֆիլմում Ալ Պաչինոյի գլխավոր դերակատարությամբ:
9, Տղամարդու վերնաշապիկ
Ամենայն հավանականությամբ ամենավիճելի հարցը կնոջ զգեստապահարանում: Մի մասը այն գտնում են հիմարություն, իսկ մյուսներին հիացմունք է պատճառում տղամարդու վերնաշապիկով փխրուն կնոջ տեսքը: Այնուամենայնիվ ոչինչ այդքան չի ընդգծում կնոջ կանացիությունը, ինչպես տղամարդու վերնաշապիկը:
10,Փոքրիկ սև հագուստ
Փոքրիկ սև հագուստը պետք է լինի յուրաքաչյուր կնոջ հանդերձապահարանում, քանի որ տղամարդկանց 37%-ը ամենասեքսուալը համարում են սև գույնը, այլ ոչ կարմիրը: