2014 թ. ՊՆ-ին ՝ բյուջետային հատկացումները շուրջ 6 տոկոսով ավել են լինելու՝ քան 2013թ.-ինը: Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով 2014թ. պետբյուջեի հատկացումներին, նման թվեր ներկայացրեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքերով, դրանք առաջին հերթին ուղղված են լինելու, որպեսզի սպայական անձնակազմի դրամական բավարարման տոկոսը աճի 10-ով:

«Բացի դրանից մենք իրականացնելու ենք զինված ուժերի առջև իրականացվող գերակա խնդիրների կատարումն է: Դա սպառազինության և ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների բալերավմն աշխատանքներ կատարել, կապիտալ ծախսերի ավելացում և նաև միջազգային և ազգային երաշխիքների ուղղությամբ համապատասխան հատկացումներ արվեն», - նշեց նա:

Նրա խոսքերով, հատկացումներն այսօր բավարարում են, որպեսզի գոնե միջին խնդիրները լուծվեն:

Պատասխանելով այն հարցին, թե Մաքսային միությունն անվտանգության առումով ինչ երաշխիքներ կտա Հայաստանին, նախարարը պատասխանեց, որ պետք է առաջին հերթին հաշվի առնել այն հանգամանքը, որ տարածքային առումով Հայաստանն այլ տեղ գնալ չի կարող և ցանկացած որոշում կայացնելուց առաջ պետք է հաշվի առնել հենց անվտանգության երաշխիքները:

«Եթե մենք լուրջ ուսումնասիրենք պայմանագրաիրավային համակարգը, մենք կտեսնենք, որ այդ երաշխիքները կան և դրանք հետզհետե զարգանում են և այդ գործում մենք համագործակցում ենք նրանց հետ և նոր երաշխիքներ կան: Նոր պայմանագրերը հնարավորություն կտան զարգացնել այդ անվտանգության երաշխիքները», - նշեց նա: