Բոլորի ուշադրությունը շաբաթ օրը գամված էր Ֆելթինս Արենային, որտեղ «Շալկե 04»-ը ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային», որտեղ Յուրգեն Կլոպի տղաները 3:1 համոզիչ հաղթանակ տարան իրենց մրցակիցների նկատմամբ:
Goal-ը ներկայացրել է Գերմանիայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ տեղ են գրավել Դորտմունդի «Բորուսիայի» երկու ֆուտբոլիստ, այդ թվում նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Այսպիսով խորհրդանշական հավաքականը ունի հետևյալ տեսքը՝ դարպասապահ՝ Վերդերի դարպասապահ Սեբաստիան Մելից, պաշտպաններ՝ Վոլֆսբուրգի պաշտպան Նալդոն, Հոֆենհայմից Անդրեաս Բեքը, Համբուրգից Ջոնաթան Թահը, Օսկար Վենդթը Մյունխենգլադբախի Բորուսիայից, կիսապաշտպաններ՝ Նուրի Շահինը և Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի Բորուսիայից, Սիմոն Ռոֆլեսը Լեվերկուզենի Բայերից, Փաթրիկ Հերմանը Մյունխենգլադբախի Բորուսիայից, Մաքիմիլիան Առնոլդ Վոլֆսբուրգից և որպես հարձակվող Շինջի Օկազակին Մայնցից: