«Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի շնորհավորանքը ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրման կապակցությամբ, սովորական արձանագրություն է, և կարիք չկա ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա»,- մեկնաբանել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմաիլ Ալպեր Ջոշգուն: Գրում է Vesti.az ադրբեջանական կայքը:

Անդրադառնալով լեռնային Ղարաբաղի հարցին` դեսպանը նշել է, որ այս գործում Ադրբեջանն իր կողքին միայն մեկ երկիր ունի` Թուրքիան, և բոլորը պետք է հիշեն այդ: