Երգիչ Վալերի Մելաձեն ամուսնալուծվում է կնոջից` Իրինայից: 48-ամյա երգիչը հոկտեմբերի 21-ին ամուսնալուծության հայց է ներկայացրել Մոսկվա քաղաքի դատարաններից մեկին:

Փաստաթղթում նշվում է, որ ամուսնությունը գրանցվել է 1998-ին, սակայն 2012-ից ի վեր նրանց միջև ամուսնական հարաբերությունները փաստացիորեն դադարեցվել են: Դիմումի մեջ երգիչը նշել է, որ կինը ևս համաձայն է ամուսնալուծությանը:

Զույգը 3 զավակ ունի` 22-ամյա Ինգան, 14-ամյա Սոֆյան և 11-ամյա Արինան:

Այս մասին գրում է Spletnik.ru կայքը: