Նոյեմբերի 10-ին տեղի ունենալիք Արարատի քաղաքապետի ընտրությունները խոստանում են ամենաթեժը լինել:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հիշեցնում, որ Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց համոզել Գագիկ Ծառուկյանին, որ հանեն իրենց թեկնածուին: Որոշ տեղեկություններով՝ Արգամիչը «տակից» ուզում Է, որ Արարատում հաղթի ԲՀԿ թեկնածուն, որ նորանշանակ մարզպետը շատ չուժեղանա, ինքը մարզում պահի իր դերակատարությունը: Արգամիչի եղբոր որդին մարզի ոստիկանապետն է, եղբայր Ջոնիկի խնամին՝ Վարդան Մամիկոնյանը, հարկային ծառայության պետը: Հովիկ Աբրահամյանը և մարզպետը երկրի առաջին դեմքից հրահանգ են ստացել՝ անել ամեն ինչ, որպեսզի ՀՀԿ թեկնածուն հաղթի: Ընտրություններին ուշի-ուշով հետևող Վովա Գասպարյանն օրումեջ «պաչտավոյ գոլուբներ» է ուղարկում՝ իրավիճակն «զգալու» համար: Պայքարն այնքան անզիջում Է դարձել, որ օրերս ցեմենտի գործարանից մոտ մեկ դյուժին մարդ ազատվել է աշխատանքից՝ ՀՀԿ-ին «հարելու մեղադրանքով»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: