Հոլիվուդյան դերասանուհի Մոնիկա Բելուչիի և վերջինիս ամուսին դերասան Վենսան Կասելի ամուսնալուծությունից հետո շշուկներ էին տարածվում, որ դերասանուհին հանդիպում է ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովի հետ: Երկուսն էլ երկար ժամանակ հրաժարվում էին որևէ մեկնաբանություն տալ այս կապակցությամբ, սակայն ի վերջո Բելուչին պատմել է գործարարի հետ «սիրավեպի» մասին:
Մոնիկա Բելուչիի և Թելման Իսմայիլովի սիրավեպի մասին լուրերը հայտնվել էին անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ դերասանուհին բաժանվել է Վենսան Վասելից: Իսկ դրանից հետո սեպտեմբերի վերջին ադրբեջանական մամուլը շնորհավորեց Մոնիկային ծննդյան կապակցությամբ, նման շշուկները ավելի ուժեղացան:
«Այս նորությունը, որը ես չգիտեմ, թե որտեղից է հայտնվել, ոչ մի բանի վրա չի հիմնվում»,- նշել է Մոնիկա Բելուչին Vanity Fair ամսագրի իտալական տարբերակին տված հարցազրուցի ժամանակ: Ավելին Բելուչին հայտարարել է, որ Կասելի հետ բաժանվելուց հետո,որը տեղի է ունեցել քանի որ«նրանք առանձին անհատականություններ են, որոնց զարգացումը տեղի է ունենում տարբեր ուղղություններով», իր կյանքում ոչ մեկ չկա:
Հարցին, թե արդյոք Կասելը հանդիպում է այլ կանանց հետ, Բելուչին պատասխանել է, որ ոչինչ չգիտի այդ մասին: Միաժամանակ Բելուչին նշել է, որ դեռևս ծրագրերում չկա Ֆրանսիայից հայրենիք Իտալիա վերադառնալու հարցը: Բելուչին նաև հերքել է Էմիր Կուստուրիցայի հետ սիրավեպի լուրերը: