2013 թվականի հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի ունեցան ընտրություններ, որով ավարտվեց Միխեիլ Սաակաշվիլու կամ ինչպես շատ վրացիներն են ասում Միշայի իշախնության ժամանակաշրջանը:
Երկու անգամ Վրաստանի նախագահ ընտրված Միխեիլ Սաակաշվիլու կերպարը ոչ միանշանակ է ընդունվում շատ վրացիների կողմից, սակայն անկասկած նա կմնա վրացիների հիշողության մեջ իր բնավորությամբ և երբեմն արտասովոր գործողություններով:
1.Վարդը և թեյը
2003 թվականի նոյեմբերին Վրաստանի մայրաքաղաքի փողոցներում երկարատև ցույցերից հետո Միխեիլ Սաակաշվիլին մի խումբ մարդկանց հետ մտավ խորհրդարանի շենք, որտեղ ելույթ էր ունենում նրա նախորդ Էդուրդ Շեվարդնադձեն: Թիկնապահները նրան արագությամբ դուրս հանեցին սրահից, իսկ Սաակաշվիլին ելավ հարթակի վրա և ագահորեն խմեց իր նախորդի կողմից թողնված թեյը: Շեվարդնաձեի կողմից թողնված թեյը իշխանության փոխանցման և Վրաստանում վարդերի հեղափոխության հաղթանակի յուրահատուկ խորհրդանիշ հանդիսացավ :
2. Ճարտարապետության հեղափոխություն
Վարդերի հեղափոխության կառավարությունը Սաակաշվիլու գլխավորությամբ հպարտանում էր նոր ճանապարհներով և շինություններով: Սովորության համաձայն ամենաամբիցիոզ նածագծերը սիրում էր բացել անձամբ Սաակաշվիլին: Միաժամանակ Սաակաշվիլին պահանջում էր արագ կառուցել: Սակայն Սաակաշվիլին ոչ միայն սիրում էր կտրել ժապավեններ, այլ նաև շատ ճարտարապետական նորույթների նախաձեռնողն էր: Թբիլիսիում, Բաթումիում և այլ քաղաքներում այս կարգի նոր շինությունների «հեղափոխական ոճը» ոչ բոլորին էր դուր գալիս, այդ թվում քննադատության առարկա էր դարձել նաև Կուր գետի վրա Թբիլիսիի հին հատվածում այսպես կոչեցյալ Աշխարհի կամուրջը:
3. Ֆասադային ժողովրդավարություն
Քութաիսում խորհրդարանի նոր շենքը Սաակաշվիլու առանձնահատուկ հպարտության առարկան էր: Հենց այդ քաղաքում Սաակաշվիլին որոշեց նշել Վրաստանի անկախության օրը 2012 թվականի մայիսի 26-ին և անցկացնել խորհրդարանի նիստ: Անձամբ Վրաստանի նախագահը հայտարարեց, որ խորհրդարանի նոր շենքը Վրաստանի թափանցելիության և հրապարակայնության խորհրդանիշն է:
Սակայն շատերը կարծում են, որ հետխորհրդային Վրաստանում ժողովրդավարությունը և թափանցելիությունը նոր շենքերի և ոստիկանների գրասենյակներից առաջ չի գնացել և խորհրդարանի նոր շենքը իսկապես խորհրդանշում է դեռևս չավարտված և խարխլուն ժողովրդավարությունը երկրում Սաակաշվիլու կառավարման օրոք:
4. Վրացական զբոսաշրջությունը
Սաակաշվիլին բազմիցս ներկայացնում էր Վրաստանի զբոսաշրջության ներուժը: Պետության ղեկավարը հայտնվում էր հեռուստացույցների էկրաններին երբեմն Սվանեթիի լեռները բարձրանալիս, երբեմն լողազգեստով Սև ծովի ափին:
5. Սաակաշկվիլի-գինեգործ
Սաակաշվիլին որոշել էր իր ներդրումը ունենալ ոչ միայն երկրի զբոսաշրջության այլ նաև գինեգործության մեջ: Այս տարի խաղողահավաքին Սաակաշվիլուն օգնում էին նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշենկոն և նրա սանիկ Սաակաշվիլու որդին Նիկոլասը:
6. Մենտալիտետային հեղափոխություն
Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները և նախկին նախագահին համակրող վերլուծաբանները նշում են, որ Վրաստանը այսօր այլ պետություն է ոչ միայն իր նոր շինություններով և ճանապարհներով: Հիմնական պայքարը, որ ծավալեց Սաակաշվիլու թիմը, ուղղված էր «օրենքով գողերի» և կոռուպցիայի դեմ: Անձամբ Սաակաշվիլին մի անգամ հայտարարեց, որ Վրաստանի գլխավոր արտահանումը Ռուսաստանը ոչ թե գինին է, այլ օրենքով գողերը և կրիմինալը:
7. Փողկապի ուտելը
Կադրերը, որտեղ Սաակաշվիլին նյարդացած ուտում է իր փողկապը և նկարահնված BBC-ի կողմից արագորեն տարածվեցին ռուսական մամուլում: Կադրերը նկարահանված էին 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի և Վրաստանի միջև զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո : Փողկապի ուտելը երկար ժամանակ հումորի առարկա էր դարձել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Վրաստանում: Սակայն այս կադրերը ավելի շուտ հիշեցնում են նորագույն Վրաստանի պատմության ամենածանր օրերի 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասին:
8. Կնամոլ
Վրաստանի նախագահի անձնական կյանքը նույնպես հաճախ դառնում էր Վրաստանում քննարկման առարկա: Կրակին յուղ էին ավելացնում նրա լուսանկարները բաց հագնված ռուս լրագրողուհիների հետ: Միաժամանակ տեղական մամուլը հաճախ նշում էր, որ նախագահը սիրում է իրեն շրջապատել գեղեցիկ կանանցով ոչ միայն իր նստավայրում և ուղևորությունների ժամանակ, այլ նաև նախարարություններում: Պատահակ չէ, որ շատ նախարարական աթոռներ զբաղեցնում էին գեղեցիկ կանայք:
9.Բոտեքսի վրա ծախսված փողեր
Սաակաշվիլին շատ ժամանակ էր տրամադրում օտար պետություններ այցերին: Երբ նրա կողմնակիցներից շատերը հպարտությամբ հետևում էին, թե ինչպես է նա տարբեր լեզուներով առանց թարգմանիչի ելույթ ունենում օտարերկրյա հանդիսատեսների առաջ, շատերը նրան մեղադրում էին իր կարիքների և վայելքների համար բյուջետի միջոցների ծախսման մեջ:
Մայիսին « Имеди » հեռուստաալիքը ձեռք էր բերել փաստաթղթեր, որոնց համաձայն Սաակաշվիլին 11 հազար եվրո ծախսել էր բոտեքսի հեռացման վրա 2009 և 2011 թվականներին Նյու Յորք կատարած այցերի ժամանակ:
Անձամբ Սաակաշվիլի այդ մեղադրնքները հերքեց` նշելով, որ այդ միջոցները ծախսել է Վրաստանի գովազդի և օտարերկրյա ներդրումներ գրավելու համար:
10.Սաակաշվիլի-սիրել կամ ատել
Ինչպես կմտնի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի պատմության մեջ ժամանակը ցույց կտա: Սակյայն ընդհանուր առմամբ Վրաստանը 10 տարվա կառավարումից հետո երկրում դժվար է գտնել մի մարդու, ով անտարբեր է նրա նկատմամբ. Նրան կամ սիրում են կամ ատում: