Նատաշա Կարալյովան Ուֆայում ելույթ չի ունեցել շուրջ 10 տարի, սակայն ինչպես հաղորդում է Комсомольская Правда-ն նրան հաջողվել է համերգասրահը ամբողջությամբ լցնել: Նատաշան իր համույթի հետ պատրաստվել էր համերգին 100%-ով: Նա ամբողջ համերգի ժամանակ մի քանի անգամ փոխեց զգեստը, որոնք մեկը մյուսից ավելի շքեղ էին և սեքսուալ:
Համերգային կատարումներից մեկի համար երգչուհին բեմ է բարձրացել առանց ներքնաշորի: Նրա հագին միայն թափանցիկ գրկող կոմբինիզոն էր, իսկ բիկինիի և կրծքի մասերը ծածկված էին փայլուն քարերով: